ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Տեսնես դրա «ատկատը» ինչքա՞ն է եղել»

«Տեսնես դրա «ատկատը» ինչքա՞ն է եղել»
04.10.2012 | 20:05

Անդրադառնալով ԱԳՆ-ի շենքն ուղղակի վաճառքի ձևով օտարելու կառավարության այսօրվա որոշմանը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ Ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Անկախ պետականության խորհրդանիշներից մեկը` արտաքին գործերի նախարարությունը, որը, ըստ էության, վաղուց վաճառվել էր իր բովանդակությամբ, վաճառվեց նաև շենքով` Էռնեկյանին, որ հյուրանոց դարձնի: Տեսնես դրա «ատկատը» ինչքան է եղել և ում է տրվել: Այսպիսի ղեկավարություն թշնամուս չէի ցանկանա ունենալ: Ի դեպ, Օղակաձև զբոսայգում մի նոր շենք է կառուցվում` Խանջյան-Վարդանանց անկյունում: Իսկ «Մենք ենք մեր քաղաքի տերերը» չկան: Կրպակ չի կարելի կառուցել, իսկ շենք կարելի է; Արտաքին գործերի նախարարության շենքին կհաջորդի կառավարության շենքը և այդպես մինչև վերջ»:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3331

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ